Բաժիններ՝

Կանադան դադարեցրել է Արևմտյան Աֆրիկայի երկրների բնակիչներին վիզա տրամադրելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Կանադան դադարեցրել է Արևմտյան Աֆրիկայի երկրների բնակիչներին վիզա տրամադրելը, որոնցում մոլեգնում է Էբոլա տենդը:

Ներգաղթի հարցերով նախարարությունն այդ քայլը բացատրել է նրանով, որ հիվանդության տարածումն անմիջական ու լուրջ սպառնալիք է ներկայացնում բնակչության առողջության համար: Համապատասխան որոշումն ընդունվել է նրանից հետո, ինչ Իսպանիայում ու ԱՄՆ-ում գրանցվեցին Էբոլա վիրուսով հիվանդության մի շարք դեպքեր:

Դեռ հայտնի չէ, թե որ երկրների բնակիչներն են ընկել արգելքի տակ, սակայն հայտնի է, որ Էբոլա վիրուսից ամենաշատը տուժել են Գվինեայում, Լիբերիայում ու Սիեռա-Լեոնեում: ԱՀԿ-ի տվյալներով` Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 4951-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը` 13.567-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս