Բաժիններ՝

Այսօր ուժի մեջ է մտնում ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի մեծ մասը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր ուժի մեջ է մտնում ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի մեծ մասը` բացառությամբ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին հատվածի, որը սկսելու է գործել 2016 թվականի հունվարի 1-ից:

Փաստաթուղթն ամբողջովին ուժի մեջ կմտնի ԵՄ-ի անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո: Ուկրաինայի ԱԳՆ-ը համարում է, որ դա կարող է պահանջել 1-3 տարի: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եվրոպացի գործընկերներին կոչ է արել քանիցս արագացնել համաձայնագրի վավերացման գործընթացը:

Ներկա դրությամբ այն վավերացրել է ԵՄ-ի անդամ 28 երկրներից առնվազն 10-ը: Ենթադրվում է, որ ԵՄ-Ուկրաինան ասոցացման խորհրդի առաջին հիմնադիր նիստը կանցկացվի դեկտեմբերի կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս