Ովքեր դեմ կքվեարկեն Հայաստանի և ԵՏՄ անդամ մյուս երկրների միջև ստորագրված համաձայնագրին

Հայաստանի և ԵՏՄ անդամ մյուս երկրների միջև ստորագրված համաձայնագիրը, որով Հայաստանն անդամակցում է այդ միությանը, դեռ չի ուղարկվել Սահմանադրական դատարան, հետևաբար՝ դեռ չի մտել ԱԺ օրակարգ: Բայց ԱԺ պատգամավորներն ակտիվորեն քննարկում են այն հարցը, թե այդ համաձայնագիրը քվեարկության դնելու դեպքում այն քանի դեմ ձայն կստանա: Դեմ քվեարկելու մասին հրապարակայնորեն հայտարարում են «Ժառանգություն» խմբակցության անդամներ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը, ինչպես նաև այս խմբակցությունը լքած Խաչատուր Քոքոբելյանը:

Հնարավոր է, որ համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկեն նաև ՀԱԿ խմբակցության անդամներ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսպիսով, լավագույն դեպքում, դեմ քվեարկողների թիվը չի անցնի 7-ից, որը Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 5 տոկոսից մի փոքր ավելին է: Մնացած 95 տոկոսը կամ կողմ է, կամ դեմ լինելով` չի համարձակվի դրա մասին բարձրաձայն հայտարարել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս