Բաժիններ՝

16.5 միլիարդ դրամ՝ գյուղատնտեսության ոլորտին

Գյուղատնտեսության ոլորտի համար 2015թ. պետբյուջեից նախատեսվում է 16 մլրդ 594.5 մլն դրամ` 2014 թ. 15 մլրդ 96 մլն դրամի դիմաց: Այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը շեշտեց, որ սա ամբողջ գյուղոլորտի ծախսերն են՝ առանց գերատեսչական ծախսերի:

Ըստ նրա՝ հիմնական ավելացումները կատարվել են աշխատավարձերի և էլեկտրաէներգիայի գծով: Պ.Սաֆարյանը թվարկեց այն ծրագրերը, որոնց բաշխվելու է գումարը՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիր՝ 1 մլրդ 188.6 մլն դրամ (2014 թ-ին եղել է 1 մլրդ 136.5 մլն դրամ), «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագիր՝ 1 մլրդ 829.4 մլն դրամ, «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագիր 1 մլրդ 260.6 մլն դրամ, «Անտառպահպանական ծառայություններ» ծրագիր 1 մլրդ 201.2 մլն դրամ (2014 թ.
971.8 մլն դրամ), «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր՝ 1 մլրդ 163 մլն դրամ (2014 թ-ին՝ 872.5 մլն դրամ): Վերջին ծրագրի վերաբերյալ Պ.Սաֆարյանը նշեց, որ նախորդ տարիների 4-6% սուբսիդավորման փոխարեն հաջորդ տարի սուբիդավորման տոկոսադրույքը 6% է լինելու, և դրանով է պայմանավորված ավելացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս