Բաժիններ՝

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում կայանած «Մերսեդես» մակնիշի 24 SL 961 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս