Բաժիններ՝

Անմնացորդ թալան՝ հայկական ձևով կամ «անգամ քարերն են կերել»

asparez.am-ը գրում է.  Լենինականի Տեքստիլ կոմբինատ. այսօր շատերն են ցավով ու ափսոսանքով խոսում Խորհրդային Հայաստանի արդյունաբերական կյանքի զարկերակն ու շարժիչ ուժը համարվող երբեմնի այս հսկա կոմբինատի մասին: Ամենատարբեր արտադրամասերից ու գործարաններից այսօր միայն ավերակներ են մնացել: Ասում են՝ երկրաշարժին եւ ոչ մի արտադրամաս չէր վնասվալ, առհասարակ, կոմբինատը համարյա չէր էլ տուժել:

«Հսկա կոմբինատը Սահարա անապատը դարձրին՝ փոթորկից հետո: Ու ամեն ինչ սկսվեց երկրաշարժից հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի օրոք ամեն ինչ թալանեցին: Երբ գործվածքայինի մեքենաները բարձել էին բեռնատարները, որ տանեին, տեքստիլչիկները ցույց էին կազմակերպել, չթողեցին տանել, բեռնատարները ետ եկան ու գործարանի բակում կանգնեցին: Բայց Երեւանից հրաման եկավ, ու … տարան»:

Գործարանի տարածքում Գյումրիում հայտնի ու ճանաչված բժիշկ Խաժակ Հմայակյանի հետ էինք: Շրջում էինք ավերակների վերածված, փշապատ տարածքներում, իսկ նա մեկ առ մեկ պատմում ու ներկայացնում էր յուրաքանչյուր գործարանի ու արտադրամասի պատմությունը: Մանարան ու գործվածքային ֆաբրիկաներ, պահեստներ, ներկատուն, տարբեր արտադրամասեր ու վարչական շենքեր: Այս ամենն այսօր միայն հիշողություն են, որ կուղեկցեն նախկին տեքստիլագործներին՝ իրենց կյանքի ողջ ընթացքում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս