Բաժիններ՝

«Մարտ առանց կանոնների» մարզաձեւի վարպետը ծեծել է առողջարանի պահակին. «Փաստինֆո»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել Բենիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով վերջինը մեղադրվում է մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ալկոհոլային հարբածության վիճակում Լ.Բուլղադարյանի առողջությանը դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու համար:

«Փաստինֆո»-ին հաջողվեց որոշ հետաքրքիր մանրամասներ պարզել այս գործի վերաբերյալ:

Բենիկ Ալեքսանյանը ծննդով վանաձորից է, բայց շուրջ 20 տարի ապրել է ՌԴ-ում ևայդ երկրի քաղաքացի է: Նա զբաղվում է մարտ առանց կանոնների սպորտաձևով և սպորտի վարպետ է, մեծ հաջողությունների է հասել այդ ասպարեզում. Մոսկվայի չեմպիոնի տիտղոսակիր է: Իսկ նրա հզոր ուժի պատճառով իր մարզչի ու ժյուրիի որոշմամբ նրան արգելվել է մրցաշարարից դուրս որևէ այլ տեղ ուժ կիրառել:

Եվ ահա, այս տարի մայիսին Բենիկ Ալեքսանյանը գաիս է հայրենի Վանաձոր քաղաք` մարզվելու և Թուրքիայում կայանալիք մրցումներին պատրաստվելու համար: Իսկ նրա մոսկովյան ընկերներից մեկը խնդրում է Վանաձորում ոմն Արկադիի գտնել:

Մայիսի 31-ին Բանիկն իր ընկերների հետ, արդեն նախապես խմած, գալիս է Վանաձորի «Էլկանի» ռեստորան, որտեղ էլի են ալկոհոլ խմում: Իսկ այդտեղից դուրս գալով՝ Բենիկը հանկարծ հիշում է Արկադիին գտնելու՝ ընկերոջ խնդրանքը և, մոտենալով հարևանությամբ գտնվող «Ասար» առողջարանի պահակին, հարցնում է Արկադիի մասին:

Պահակն էլ կես կատակ պատասխանում է, թե Արկադիին իր մոտ է պահում: Սպորտի վարպետն այս պատասխանի մեջ իր նկատմամբ վիրավորանք է նկատում ու պահակի նկատմամբ մեկ-երկու հնարք կիրառում: Արդյունքում պահակը կյանքին վտանգ սպառնացող գլխուղեղի ծանր վնասվածքներով հայտնվում է հիվանդանոցում, իսկ մարզիկը` դատարանում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս