Բաժիններ՝

2015 թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 385 մլրդ 580.7 մլն դրամ

2015 թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 385 մլրդ 580.7 մլն դրամ կամ 2014 թ. նկատմամբ աճը կկազմի 23 մլրդ 468.8 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Ըստ նրա՝ 2015 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կանխատեսվում է 55 հազար դամ (ներառյալ եկամտային հարկը 72.8 հազար դրամ) 2014 թ. 45 հազար դրամի դիմաց: Պ.Սաֆարյանը նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է կենսաթոշակի միջինում 14% աճ:

«Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 20 մլրդ 18.4 մլն դրամ (2014 թ.` 23 մլրդ 815.6 մլն դրամ): Ծախսերի նվազումը 2 մլրդ 897.1 մլն դրամ հիմնականում պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի (3680) նվազմամբ: 2015 թ. հուլիսի 1-ից նախատեսվում է 61 447 դրամ կենսաթոշակ:

«Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 766.7 մլն դրամ (2014 թ.` 1 մլրդ 99.9 մլն դրամ): Ծախսերի նվազումը 333.2 մլն դրամի չափով պայմանավորված է հիմնականում կենսաթոշակառուների թվաքանակի նվազմամբ: 2015 թ. հուլիսի 1-ից նախատեսվում է 25,025.5 դրամ:

«Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 225 մլրդ 626.9 մլն դրամ (2014 թ.` 195 668.6 մլն դրամ): Ծախսերի աճը 29 958.3 մլն դրամով պայմանավորված է՝ կենսաթոշակի միջին ամսական չափի բարձրացմամբ 41,008 դրամ` 2014 թ. 36,061.8 դրամի դիմաց և թվաքանակի աճով:

«ՀՀ օրենքներով նշանակված կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 2 մլրդ 582.1 մլն դրամ (2014 թ.` 402.1 մլն դրամ):

«Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում« ծրագրի գծով նախատեսվում է 13 մլրդ 258.6 մլն դրամ 2014 թ. 20 մլրդ 683.0 մլն դրամի դիմաց:

«Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում
է 1 մլրդ 894.2 մլն դրամ (2014 թվականին` 1 մլրդ 733.4 մլն դրամ):
«Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» նախատեսվում է 2 մլրդ 419.2 մլն դրամ (պահպանվել է 2014 թ. ցուցանիշը): Ծրագրով նպաստ ստացողների թվաքանակը կազմում է 11 200 մարդ, իսկ նպաստի ամսական չափը՝ 18 000 դրամ: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» նախատեսվում է 8 մլրդ 738.0 մլն դրամ (2014 թ.` 8 մլրդ 564.7 մլն դրամ): 2015 թ-ին կպահպանվի 2014 թվականի համար նախատեսված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը` 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում` 1 մլն դրամ, իսկ հինգ և ավելի երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ (3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում նաև ընտանեկան դրամագլխի (կապիտալ) համակարգը):

«Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրով նախատեսվում է 5 մլրդ 887.3 մլն դրամ (2014 թ.` 4 682.5 մլն դրամ): Աճը պայմանավորված է միջին օրական նպաստի չափի աճով 4 804.5 դրամ, 2014 թ. 3 565.9 դրամի դիմաց և ծննունդների թվի աճի հետ կապված օրերի թվի ավելացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս