Բաժիններ՝

ԱԳՆ-ն Հայաստանի դատավորի թեկնածուների թղթերն ուղարկվել է ԵԽԽՎ. NEWS.am

Արտաքին գործերի նախարարությունը ուղարկել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացված դատավորի երեք թեկնածուների թղթերը: Այս մասին հայտնել են NEWS.am-ի աղբյուրները:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ փաստաթղթերը ուղարկվել են ԵԽԽՎ, որտեղ պետք է դրանք քննվեն եւ որոշում կայացվեն: Սակայն մինչ քվեարկության դնելը կան այլ ընթացակարգեր, որոնցով պետք է հաստատվի ցուցակը: Կա Խորհրդատվական կոմիտե, որով պետք է անցնի այդ ցուցակը, ինչից հետո էլ ԵԽԽՎ-ն քվեարկության կդնի ցուցակը կամ այն ետ կուղարկի՝ որակազրկելու միջոցով:

Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանից կներկայացվեն դատավորի 3 թեկնածու՝ Արմեն Հարությունյան, Արա Ղազարյան եւ Նելիկ Հարությունյան, որոնցից կընտրվի մեկը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս