Բաժիններ՝

Երևանում ինքնասպանություն գործած տղամարդու գրպանում ձեռագիր գրառում է հայտնաբերվել

2014թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մասից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի աջակողմյան հատվածում` կիրճում, առկա է արական սեռի դիակ:

Կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ արական սեռի դիակը հանդիսանում է Արթուր Գեորգիի Բաղդասարյանը, որի տաբատի գրպանից հայտնաբերվել և վերցվել է սպիտակ անձեռոցիկի վրա կատարված ձեռագիր գրառում։
Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս