Բաժիններ՝

ԱԳՆ հաջորդ տարի ավելի շատ փող կծախսի գործուղումների վրա

ՀՀ արտաքին հարաբերությունների ֆինանսավորման համար հաջորդ տարի կհատկացվի 12 մլրդ 593 մլն դրամ, որ 1.4 մլրդ դրամով ավելի է 2014թ. ֆինանսավորումից: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց, որ այդ գումարից ԱԳՆ պահպանման համար հատկացվում է 1 մլրդ 518 մլն դրամ (այս տարվա համեմատ ավելի է 267 մլն դրամով), դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանում` 8 մլրդ 940 մլն դրամ (ավելի է 1.2 մլրդ դրամով) և այլն:

Ըստ նրա՝ միջազգային կազմակերպություններին ՀՀ-ի անդամակցությունների վճարներն ավելացել են 924 մլն դրամով, ԱԳՆ-ի ծախսերն ավելացել են 292 մլն դրամով, որը հիմնականում աշխատավարձերի բարձրացման և էլեկտրաէնրգիայի փոփոխության պատճառով է: Պ.Սաֆարյանը նշեց, որ 30 մլն դրամով գործուղումների գումարն է ավելացել, ինչը պայմանավորված է ավիատոմսերի գների թանկացման և ծրագրված գործուղումների քանակով: Փոխնախարարը նշեց, որ հաջորդ տարի ձեռք է բերվում ներկայացուցչական մեկ մեքենա ու մի միկրոավտոբուս: Միջազգային կառույցների անդամակցության վճարները 2 մլրդ 82 մլն դրամ են կամ 5.1 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս