Բաժիններ՝

Սպիտակ տունը համաձայն չէ Նեթանյահուին երկչոտ անվանած ամերիկացի պաշտոնյայի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ իրենք չեն աջակցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցչին, ով ենթադրաբար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է երկչոտ:

Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ այդ մեկնաբանությունները չեն համապատասխանում ԱՄՆ-ի դիրքորոշմանն ու չեն արտացոլում ԱՄՆ նախագահի հայացքները: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև առկա են դաշնակցային հարաբերություններ, և որ երկու երկրները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Օբամայի վարչակազմի բարձրաստիճան անանուն պաշտոնյան Նեթանյահուին անվանել է «երկչոտ»՝ նման կերպ բնութագրելով պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման ու Իրանի միջուկային ծրագրի հանդեպ նրա մոտեցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս