Բաժիններ՝

«Անգամ պացան տարիքում հայհոյանք չեմ գրել․ անողները հեռահար նպատակ են հետապնդել»․ Հովհաննես Թոքմաջյան. 1in.am

1in.am-ի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի մամուլի ասուլիսը: Նա ասել է, թե պարզաբանելու խնդիրն այն է, որ հաղորդագրություն է եղել մամուլի միջոցներով՝ քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների վերաբերյալ:

«Սեպտեմբերի հինգին իմ անունից, ֆեյսբուքյան իմ էջը ջարդելով՝ մտացածին տեղեկատվություն է տարածվել, որի փաստով քրեական գործ է հարուցվել, տեղեկատվությունը մեծ հնչեղություն է ձեռք բերել:

Երեկ առավոտյան քննչական գործողություններ՝ խուզարկություններ են կատարվել մեր երկու աշխատողների բնակարաններում: Խուզարկություններն իրականացվել են քննչական գործ համատեքստում, այս պահին ես որևէ եզրահանգում չեմ կարող անել: Միայն քննչական գործողությունների ավարտից հետո նախաքննական մարմինը իրավասուէ գնահատականներ տալ, եզրահանգումներ կատարել:

Ես ունեմ բազմաթիվ փաստեր, բայց հրապարակավ ներկայացնել չեմ կարող, որովհետև կարող է խախտվել նախաքննության բնականոն կարգը:

Ճարտարագիտական համալսարանում գործնական, առողջ մթնոլորտ է տիրում, այն մարդիկ, որ փորձում են այս կամ այն կերպ խանգարել, սակավաթիվ են, չեն կարող ազդել նորմալ աշխատանքների վրա…

Մամուլում բազմապիսի հրապարակումներ են եղել՝ կապված մեր մարզահամալիրի, լաբորատորիաների, իմ հնարավոր հրաժարականի հետ, դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Համալսարանը գիտական մեծ ներուժ ունի, ես հրաժարական տալու հիմք չունեմ, թող հույս չունենան, տաղանդավոր երիտասարդ մասնագետների և իմ փորձառու ուսուցիչների հետ երկարաժամկետ ծրագիր ենք իրականացնելու՝ պոլիտեխնիկը տարածաշրջանում լավագույն գիտակրթական հաստատություն դարձնելու նպատակով: Երկու մասնագիտությունների գծով արդեն ունենք եվրոպական ակրիդիտացիա:Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ «ընդդիմադիր» ասուլիս տված Խոյեցյանը տաղանդավոր երիտասարդ է, բայց նա իր աշխատանքը, իր հանձնարարությունների գերկշիռ մասը չի կատարել, ստացել է կարգապահական տույժ և շարունակում է դասերին չգնալ ու հանձնարարությունները չկատարել:

«Ես կուզենայի, որ սկանդալի գործը չլիներ, պոլիտեխնիկի անունը վատ իմաստով չհոլովվեր, բայց եթե հոլովվել է, ավելի լավ է մաքրվի, քան մնան գաղտնիքներ… Ես այդ սկանդալի հետ ոչ մի կապ չունեմ, իմ աշխատակցուհիները՝ ևս… Երեսուն տարեկան կնոջ համար ծանր էր աշխատել նման մթնոլորտում, նա ազատվել է, մյուս աշխատակցուհին էլ հիվանդանոցում է եղել… Ես դեռ ոչինչ՝ մեծ մարդ եմ, սովոր եմ, բայց երիտասարդ կանանց նման մեղադրանք ներկայացնելը… Ի՞նչ անձնական կյանք է, եթե փոքր տեքստում հայհոյախառն տարբեր հարցեր են քննարկել, հասարակությանն է պետք այս սկանդալի բացահայտումը, այլապես որևէ մեկը պաշտպանված չի լինի, դա սարսափելի բեռ է… Անտրամաբանական բան են արել… տղամարդկանց եմ դիմում՝ հայհոյանք գրած կա՞ք թղթի վրա, բանավոր կասվի, բայց հայհոյանք չի գրվում, պատկերացեք՝ երիտասարդ կնոջն է գրվել, անձնական կյանքը խնդրի մյուս կողմն է… Ես չհիշեցի, որ անգամ պացան տարիքում թղթի վրա հայհոյանք գրած լինեմ, դա նողկալի է… Ովքեր արել են՝ հեռահար նպատակներ են հետապնդել, բայց նախաքննությամբ կբացահայտվեն նաև կազմակերպիչները, նրանք կարհամարհվեն հասարակության կողմից…»,- եզրափակեց Հովհաննես Թոքմաջյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս