Վրաստանն ակնկալում է, որ ԵՄ-ը վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը կընդունի 2015 թվականի գարնանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ակնկալում է, որ ԵՄ-ի երկրների հետ ոչ վիզային ռեժիմի մասին որոշումը կընդունվի հաջորդ տարվա գարնանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

Նրա խոսքերով՝ Վրաստանը պատրաստ է անցում կատարել վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի նոր փուլին. «Մեծ կարևորություն ունի նաև Եվրահանձնաժողովի գնահատականը: Դա մեծ քայլ է դեպի առաջ, այն կհանգեցնի ԵՄ-ի հետ ոչ վիզայն ռեժիմին:

Մենք պետք է մնացյալ ժամանակահատվածում՝ մինչև գարուն, հասցնենք այնպես անել, որ Ռիգայում կայանալիք գագաթաժողովում դրական որոշում ընդունվի ոչ վիզային ռեժիմի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս