Հաջորդ տարի ընտրությունների կգնան Ընտրական նոր օրենսգրքով

ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ընտրական օրենսգրքի նախագիծը, որին դեմ քվեարկեցին 3 պատգամավորներ, իսկ մեկ պատգամավոր էլ ձեռնպահ էր։

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո ընդհանուր առմամբ ստացվել է 65 առաջարկ, որոնցից շուրջ 40-նն ընդունվել է լրիվությամբ կամ մասնակիորեն։
Նոր ընդունված օրենսգրքով սահմանված է խառը ընտրակարգ՝ 22 համամասնական եւ 11 մեծամասնական հարաբերակցությամբ։ Ի դեպ, այս հարաբերակցությունն առաջարկվել էր «Ժողովրդավարություն» խմբակցության կողմից, իսկ «Հայրենիք» խմբակցությունը հայտարարել է, որ պաշտպանում է այդ առաջարկը, իսկ «Դաշնակցություն» խմբակցությունը պնդել է իր տեսակետը՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ։

Փոփոխություններ են նախատեսվել նաեւ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի խորհրդարան մտնելու տոկոսային շեմի հետ կապված՝ համապատասխանաբար գործող 6 եւ 8 տոկոսը դարձվել է 5 եւ 7 տոկոս։ Մեզ հետ զրույցում Սրբուհի Արզումանյանը նաեւ տեղեկացրել է, որ ընդունվել է խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցված՝ կուսակցական ցուցակներում կանանց ներգրավվածության մասին առաջարկը, այսուհետ սկսած ցուցակի երկրորդ համարից յուրաքանչյուր հնգյակում պարտադիր պետք է լինի սեռերի՝ 80/20 հարաբերակցությունը։

karabakh-open.info

 

Տեսանյութեր

Լրահոս