Բաժիններ՝

Վանաձորում բախվել են «Օպել»-ն ու «Մերսեդես»-ը. վարորդներից մեկի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 29-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղեի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 AR 709 պ/հ և «Մերսեդես» մակնիշի 41 DS 001 (վարորդ`  Դ. Ս., ծնվ.1984 թ.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (անձը պարզված չէ) անգիտակից վիճակում տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Արտակարգ իրավիճակներ ինախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս