Բաժիններ՝

Վազգեն Մանուկյան. Այսպիսի ընդդիմությունը գտած բան է իշխանության համար. 1in.am

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրը ԱԺՄ առաջնորդ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն է:

 Ազատության հրապարակը նորից լիքն է, և Դուք առաջիններից էիք, ով նվաճել էր Ազատության հրապարակը՝ գաղափարական շատ լուրջ հենք դնելով այն պայքարի մեջ, որին սկիզբ էիք դրել դեռևս 1994-95թթ: Հիմա ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում:

Ինչո՞ւ 1995 թվականից հետո, երբ 1988-ից այդ ճանապարհը լցված էր: Եթե խոսքը վերաբերում է ըննդիմադիր շրջանին, ապա 1988-ից էլ մինչև հիմա պարբերաբար էլ լցված է եղել՝ հատկապես ընտրություններից առաջ, հետո և արանքում էլ: Այդ իմաստով նոր բան չկա: Իսկ այն, ինչ հիմա կատարվում է, շատ բնական է, որովհետև կա ընդդիմություն, որը փորձում է անել այն, ինչ մինչ այդ արել են մյուսները: Հարցն այստեղ ուրիշ տեղ է: Ժողովրդի մի հատված կա,- ես դժվարանում եմ գնահատել 100 հազար հոգի, թե ավելի,- որոնց մեջ վիրավորվածությունը, դժգոհությունը այնքան մեծ է, որ իրենց համար կարևորագույնը իշխանություն փոխելն է, պատժելն է, ջարդելն է: Այսինքն՝ վրեժխնդրությունը երբեմն ավելի կարևոր է, քան թե այն, թե հետո ինչ կլինի: Բացի այդ, ահագին մարդ կա, որի վիճակն այնքան էլ վատ չի, բայց ինքը տեսնելով, լսելով, կարդալով, թե ինչ անարդարություններ են կատարվում, ինքն իրեն նորից ջղայն վիճակի մեջ է դնում: Դա ժողովրդի մեկ այլ հատված է: Բայց ժողովրդի մի մեծ հատված կա, որն ունի դժգոհություններ, բայց այդ դժգոհությունները չեն արտահայտվում նրանով, թե ով ուզում է լինի, միայն թե սրանք գնան: Այդ դժգոհությունն ուրիշ է, թե ինչ պետք է անել, ով կարող է անել:

Նրանք կապ ունե՞ն հրապարակի հետ:

Հենց նրանք հրապարակի հետ կապ չունեն: Այսինքն՝ հրապարակում հավաքվածներն այն առաջին շերտն են, որոնք կան բոլոր ընդդիմադիր շարժումներում: Գաղտնիքը, թե ինչ ուղղությամբ կգնա Հայաստանը, նրանում է, թե երկրորդ խումբը որքանով է լուրջ վերաբերվում: Շփվելով այդ մարդկանցից շատերի հետ՝ իմ տպավորությունն այն է, որ դժգոհների այդ երկրորդ խումբը լուծում չի տեսնում հրապարակի կանգնած մարդկանցով:

Իրենց որոշումը որքանո՞վ է որոշիչ պրոցեսների համար:

Միշտ էլ որոշիչ է, որովհետև միայն ատելությամբ դու չես կարող փոխել որևիցե բան: Այսինքն՝ բոլոր ընդդիմադիր շարժումներին այդ հատվածը կա, մյուս հատվածի մասնակցությունն արդեն որոշում է իրավիճակը: 1996 թ. այդ առաջինին գումարված էր երկրորդը: Բայց Հայաստանի առջև իսկապես կանգնած են բազմաթիվ պրոբլեմներ: Հայաստանի իշխանությունը ոչ միշտ է, որ ադեկվատ է այդ պրոբլեմների լուծմանը, Հայաստանում թարմ ուժերի կարիք կա, Հայաստանում կոալցիայի անհրաժեշտություն կա: Այս հանրահավաքները կարծես փակում են նորի ճանապարհը: Վերցնում են իրենց վրա և քանի որ անհանդուրժողական են, այդ հրապարակում կանգնած մի քանիսի համար կարող եմ ասել, որ Հայաստանում ամենաանհանդուրժողական մարդիկ են, խանգարում է նաև մյուսներին:

Լևոն Տեր-Պետրոսյանի բերած ասոցացիաները 1988-ի հետ որքանո՞վ են տեղին: Այս հրապարակը ի՞նչ կապ ունի 1988թ-ի հետ:

Ես կարծում եմ, որ բոլորովին տեղին չի: Ես չեմ ուզում որևիցե մեկին վիրավորել, բայց այն ժամանակ ինքնաբուխ և մտածված ձևով մշակվեց մի տեխնոլոգիա, որի միջոցով փորձում էր լուծվել Ղարաբաղի հարցը, անկախության հարցը և այլն: Եթե մի անգամ այդ տեխնոլոգիան հաջողություն բերել է, ապա դա չի նշանակում, որ դու անընդհատ նույն տեխնոլոգիայով պետք է աշխատես: Օրինակ, նույնը ասեմ 1996-ին, երբ մենք նախապատրաստվում էինք ընտրությունների, ԱԺՄ եկան շատ-շատերը և ասում էին, որ մենք պետք է հանրահավաքներ անենք: Ես կտրականապես դեմ էի հանրահավաքներին, ասում էի, որ մենք գնում ենք ուրիշ տեխնոլոգիայով: Հանրահավաքը կգա վերջում, երբ որ մենք արդեն շահած կլինենք մարդկանց ձայները: Եվ այդպես էլ արեցինք: Այժմ ուրիշ տեխնոլոգիա է պետք: Մի անգամ հաջողության հասած տեխնոլոգիաները կիրառելը այնքան էլ ճիշտ չի: Հնարամտություն է հարկավոր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս