Մանվել Բադեյան. Ամեն կերպ պետք է խթանվի ծնելիության աճը

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մանվել Բադեյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ սխալ է համարում անաշխատունակ մայրերին նպաստի տրամադրելը աշխատող մայրերի միջոցների հաշվին.

«Կարծում եմ, որ ամեն կերպ պետք է խթանվի ծնելիության աճը, ամեն կերպ պետք է պաշտպանված լինեն բոլոր մայրերը՝ աշխատող, թե չաշխատող և եթե կան խութեր, պետք է ուղղակի պայքարել մախինացիաների դեմ:

Եթե անգամ մեկ մայր կա, որը կոռուպցիոն քայլի չի դիմել, բայց մեր որոշման պատճառով նա պետք է տուժի, ապա նշանակում է օրենքն անարդար է: Ակնհայտ է, որ այստեղ անելիքներ շատ կան: Իհարկե, կա ռեսուրսների սահմանափակության խնդիրը, բայց դա միշտ էլ կա:

Պետք է ընտրել, թե որտեղ չի կարելի խնայել, իսկ սա այն ոլորտն է, որտեղ ոչինչ չի կարելի խնայել»,- ասաց նա:

Նա նշեց, որ կազմակերպվել են լսումներ, որոնց արդյունքում պետք է մշակվեն մոտեցումներ և առաջարկվեն նոր լուծումներ. «Համենայնդեպս այդ անարդարությունը պետք է վերացվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս