Արամ Հարությունյանը՝ տարբեր երկրներում բնակարաններ գնելու մասին. Բացարձակ լկտի սուտ է, լկտիություն է

«Բացարձակ լկտի սուտ է: Լկտիություն է: Եվ անհարմար չեն զգում, որ նման բան են գրում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներից փախչելով հընթացս հայտարարեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ արձագանքելով տարածված լուրերին, որ նա և իր բարեկամները բնակարաններ են ձեռք բերում աշխարհի տարբեր քաղաքներում:

Հիշեցնենք, որ ՉԻ-ն գրել էր. «Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի բնակարան ձեռք բերելու վոյաժները նոր թափ են հավաքում։ Նրա կինն ու քույրը, մեր տեղեկություններով, բնակարան են ձեռք բերել Փարիզում: Արդեն հայտնի է, որ այդ բնակարանը ձևակերպվել է մարզպետի քրոջ՝ Անուշ Հարությունյանի անունով: Այսօր բնապահպանության նախկին նախարարի դուստրերն ապրում են մշուշոտ Ալբիոնի շքեղ բնակարանում: Հայտնի է դարձել նաև, որ պարոն Հարությունյանը կամաց-կամաց Հայաստանից մաքրում է պաշտոնեական իր գործունեության կասկածելի կոռուպցիոն հետքերը: Նա վաճառքի է հանել Բայրոն-3 հասցեում գտնվող իր բնակարանը, Սրանից առաջ վաճառքի էր հանել «Հանարդնախագիծ ինստիտուտի շենքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս