Բաժիններ՝

2 աչք ունես՝ 2 էլ փոխ առ, եթե որոշել ես Կապանի Ձորք թաղամաս տանող կամրջից օգտվել

asparez.am-ը գրում է. Կապանի Ձորք թաղամասը, ավտոբուսի կանգառը, թիվ 13 հիմնական դպրոցը իրար կապող վերգետնյա կամուրջը անմխիթար վիճակում են։ Շարքից դուրս եկած աստիճանավանդակներից որոշ տեղեր միայն երկաթե ամրաններն են մնացել։ Ջարդուխուրդ եղած աստիճաններով բարձրանալը կամ իջնելը առավել քան վտանգավոր է. մեծ է ընկնելու հավանականությունը։

Վոլոդյա պապը, չնայած կամրջի խարխուլ վիճակին, ստիպված այդտեղով է անցուդարձ անում։ Ասում է՝ տարիքն առած մարդ է, կամրջով արագ է տուն հասնում, իսկ այն շրջանցելու դեպքում երկար ճանապարհ պետք է կտրի-անցնի։ Նրա պատմելով՝ մի քանի անգամ ականատես է եղել՝ ինչպես են երեխաները, մայրիկների ձեռքերից բռնած, վախենալով անցել կամուրջը, եղել են նաեւ դեպքեր, երբ սայթաքել են ու ընկել։

Թաղամասի բնակիչները գիտեն, թե կամրջի որ հատվածն է սարքին, իսկ որոնք՝ ոչ։ Ըստ այդմ՝ նրանք առավել ուշադիր են վերուվար անում: Պատկերը բոլորովին այլ է լինում, երբ անծանոթ մեկն է փորձում հաղթահարել կամրջի խարխուլ աստիճանները։ «Վտանգ է ներկայացնում բոլորիս համար, հատկապես երեխաների»,-ասում է Վոլոդյա պապը։

Հատկապես վտանգավոր է կամրջով անցուդարձ անելը երեկոյան ժամերին։ Թաղամասի բնակիչների համար կարեւոր նշանակություն ունեցող կամուրջը մի քանի անգամ նորոգվել է, արդյունքում, անվտանգության նկատառումները հաշվի առնելով, կամրջի մի թեւը փակվել է։ Արգելքի նշան է դրված, փշալարերով էլ ամրացված։

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս