Այրոցք. ժողովրդական դեղամիջոցներ

Բուժիչ նամակներ

Այրոցքի զգացումն առաջանում է ստամոքսի, 12-մատնյա աղիի և կերակրափողի շարժողական ֆունկցիայի խանգարման հետևանքով։ Այրոցքի զգացումն առաջանում է կերակրափողում ստամոքսահյութի թթվային զանգվածի ի հայտ գալու հետևանքով (տե՛ս «Այրոցքը կերակրափողի քաղցկեղի պատճա՞ռ» «168 Ժամ», «Բուժիչ նամակներ» 01.02.2014

Այրոցքը կարող է առաջանալ ստամոքսի խոցի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի հետևանքով, նաև գործնականում առողջ մարդանց մոտ։ Վերջին դեպքում այն կարող է կապված լինել որոշ տեսակի սննդամթերքի հանդեպ ունեցած անհատական անընկալունակության հետ։

Դեղատոմսեր և խորհուրդներ

Կարդացեք նաև

  • Հավանգի մեջ տրորեք պոպոքի կամ քաղցր նշի միջուկ։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ։ Նուշը կարելի է փոխարինել ծիրանի կորիզի միջուկով։
  • Դանդաղ ծամեք վարսակի կամ գարու սերմ` 1 քառորդ թեյի գդալի չափով։ Գործողությունը կատարելու ժամանակ և հաջորդող 15-20 րոպեի ընթացքում չի կարելի օգտագործել որևիցե հեղուկ։
  • Մանրացրեք, փոշիացրեք խաշած ձվի կճեպը, խմեք 1-ական քառորդ թ/գ, օրը 3-4 անգամ։
  • Հում կարտոֆիլը կլպեք, լվացեք, անցկացրեք քերիչով, զտեք հյութը։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Օգտագործեք միայն թարմ քամված հյութը։
  • Խմեք ալկալային բաղադրություն ունեցող հանքային ջուր։ Պիտանի է միայն ապակյա շշերի մեջ փակված ջուրը։
  • Եթե այրոցքը շարունակվում է մի քանի օր, ապա նախաճաշից առաջ կերեք հնդկացորենի շիլա։

Սահմանափակեք ճարպերի քանակը սննդակարգում և ավելացրեք ջրի քանակը։

  • Բոխնի բժշկականի (Angelika archangelica) չորացրած տերևը, արմատը, սերմը մանրացրեք և փոշիացեք։ Կես գրամ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե թրմեք փակ կափարիչի տակ, քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Բույսը տարածված է ՀՀ Տավուշ, Լոռի, Արագածոտն մարզերի լեռնային բարձրադիր գոտիների խառն անտառներում, խոնավ մարգագետիններում, գետակների և առվակների ափերին։ Հրաշալի մեղրատու բույս է։

Հնարավորության դեպքում պատրաստեք բոգ դեղինի արմատի ոգեթուրմ.
2 թ/գ հումքը 21 օր թրմեք 300 մլ չոր գինու կամ 200 մլ օղու մեջ, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ գինու կամ 1,5 ճ/գ օղու ոգեթուրմ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Բոգ դեղինն անչափ գեղեցիկ բույս է, խաչաձև դասավորված տերևներով։ Գրանցված է «Կարմիր գրքում»։ Հանդիպում է ՀՀ Վայքի, Ստեփանավանի, Սիսիանի, Ապարանի, Մարտունու շրջանների լեռնային գոտիների անտառային բացատներում, խոտածածկ վայրերում, թփուտներում։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս