Բաժիններ՝

Մուրաբայի օգտակար հատկությունները

Դիետոլոգների կարծիքով՝ մուրաբան ունի բավականին օգտակար հատկություններ եւ անգամ որոշ դեպքերում օգտագործելը շատ ցանկալի է, գրում է MedikForum-ը:

Հայտնի է, որ ազնվամորու մուրաբան օգտակար է մրսածության եւ գրիպի դեպքում, բայց իրականում նրա օգտակար հատկությունները, ըստ մասնագետների, ավելի շատ են: Ազնվամորու մուրաբան պարունակում է թթուներ, որոնք կարող են պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Դիետոլոգներն այն կարծիքին են, որ ազնվամորու մուրաբան օգտակար է նաեւ այն հիվանդների համար, ովքեր տառապում են հոդացավից, սրտանոթային, աղեստամոքսային, երիկամային հիվանդություններից:

Մասնագետներն ընդգծում են նաեւ հատկապես հետեւյալ մուրաբաների օգտակարությունը.

Հոնի մուրաբան օգտակար է աղեստամոքսային, երիկամների, լյարդի, անոթների հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ մրսածության ժամանակ:

Ծիրանի մուրաբան իջեցնում է բարձր ճնշումը, նպաստում նյարդային լարվածության թուլացմանը եւ հատկապես խորհուրդ է տրվում հղի կանանց ու սրտի հետ կապված խնդիրներ ունեցող տարեցներին:

Ելակի մուրաբան ամրապնդում է իմունիտետը եւ անփոխարինելի է մրսածության ժամանակ: Այն կարգավորում է նաեւ ճնշումը, նպաստում արյունատար անոթների ամրացմանը:

Հապալասի մուրաբան օգտակար է տեսողության, անոթների, սրտի, երիկամների համար, անգամ ֆիզիոլոգիական ծերացումը դանդաղեցնելու հատկություն ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս