Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը Հարավային Կորեայի կողմից գազով փուչիկներ արձակելը հավասարեցրել է պատերազմ հայտարարելուն

Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները սպառնացել են կրակ բացել այն տարածքի վրա, որտեղից ակտիվիստները ԿԺԴՀ-ի ուղղությամբ արձակել են գազով լցված փուչիկներ:

Դրանցում գտնվել են քարոզչական թերթիկներ, որոնցում դատապարտվում են ԿԺԴՀ-ում առկա կոռուպցիան ու մարդու իրավունքների խախտումները: Փհենյանը պահանջել է դադարեցնել այդ փուչիկների արձակումը և տվյալ գործողությունը հավասարեցրել է «պատերազմ հայտարարելուն»:

Հոկտեմբերի սկզբին նույնպես գրանցվել էր փուչիկների արձակման նման դեպք: Այն ժամանակ հյուսիսկորեացի սահմանապահները դրանք գնդակոծել էին զենիթային գնդացիրներով, ինչը վախեցրել էր սահմանից այն կողմ գտնվող հարավկորեացիներին:

Սեուլը կարծում է, որ ՀԿ-ները, Սահմանադրության համաձայն, օրինական իրավունք ունեն, փուչիկներ արձակելու: ԿԺԴՀ-ը սպառնացել է դա չդադարեցնելու դեպքում չեղյալ հայտարարել բարձր մակարդակի միջկորեական բանակցությունները, որոնք կայանալու են հոկտեմբեր-նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս