Բաժիններ՝

Ռումինիան հրաժարվել է «Հարավային հոսքից»

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռումինիան «Հարավային հոսք» գազատարը չի օգտագործելու գազի արտահանման մատակարարումների համար: Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն Բրյուսելում հայտարարել է, որ իր երկրին ընդհանրապես անհրաժեշտ չէ «Հարավային հոսք» գազատարը՝ երկնագույն վառելիք փոխադրելու համար.

«Սև ծովում նոր գազահանքերի շահագործման մեկնարկից հետո Ռումինիան կարող է գազն արտահանել մեկ պայմանով. ռումինական գազի ոչ մի խորանարդ մետրը չի արտահանվելու «Հարավային հոսք» գազատարով, որն անցնելու է Բուլղարիայի տարածքով»:

Նրա խոսքերով՝ ողջ ռումինական գազի արտահանման համար բավական է ռումինական Transgaz ընկերության սարքավորումը: Նա նաև հավելել է, որ գազի ներկրման հարցում Ռումինիան չունի խնդիրներ, քանի որ երկիրն իրեն ապահովում է վառելիքի 80 տոկոսով: Մնացյալ 20 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս