Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց նաև ՀՀ ոստիկանապետին ու հայ ոստիկանին՝ կողմնորոշվելու համար

«Սա սկզբի վերջն է, կամ վերջի սկիզբն է»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու հիշեց իր հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի ամենակարճ ելույթը՝ «խոսքից գործ»:

Նշելով, որ ինքն իր հոր ունակությունը չունի, Հովհաննիսյանը նշեց. «ՀՀ-ին պետք է հեղափոխություն, հեղափոխություն՝ հոգու, մտքի: Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ, իրավական և օրինական: Եվ այսօր, ինչ մենք ունենք հրապարակում, նախկինում նստած քաղբանտարկյալներ, մինչև ազատ, անկախ ՀՀ-ի ժամանակաշրջանը, ամոթ, ունենք քաղբանտարկյալներ, որ Սերժ Սարգսյանը դրել է բանտում: Ով ուզում է բռունցք բարձրացնել Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների համար, բռունցք բարձրացրեք»:

Հրապարակում հավաքված ցուցարարները վանկարկեցին «ազատություն»:

«Ես հարգում եմ առաջին նախագահի խոսքը, թեև որոշ հարցերի հետ համաձայն չեմ»,-շարունակեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ շարժման ուժը ներքին ազատությունն է:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը, որպես ոչ լեգիտիմ պաշտոնյա, ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթն ու ՀՀ-ն տանում է կործանման: Հովհաննիսյանը նշեց, որ իրենք կողմնակից են եղել եվրոպական ինտեգրման, բայց վերանայում են մոտեցումը, քանի որ «այս փուչ աշխահում սուտ են, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրոպան ու ԱՄՆ-ը ճանաչեցին կեղծ ընտրությունները»:

Նա կոչ արեց բոլոր ուժերին միավորվել և սահմանադրական կարգը փրկել, գալ քաղաքական համաձյանության՝ երկիրը փրկելու համար, պահանջել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը և ժողովրդի տևական ճնշման ներքո մինչև ապրիլի 24-ը կազմակերպել խորհրդարանակ ու նախագահական արտահերթ ընտրություններ՝ հանուն հայրենիքի ու առանց զոհի:

Հովհաննիսյանը դիմեց նաև ՀՀ ոստիկանապետին ու հայ ոստիկանին՝ կողմնորոշվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս