Լևոն Տեր-Պետրոսյան. ՀՀ-ն ԵՏՄ-ում այնքան ինքնիշխան է լինելու, որքան ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում նշեց, որ հոկտեմբերի 10-ին ԵՏՄ-ի հետ ստորագրված պայմանագրին չանդրադաձավ, որովհետև ինքը «ոտքի վրա» չի վերլուծում, բայց հիմա պատրաստ է: Նա հիշեցրեց, որ արդեն ասել է, որ ԵՏՄ ինտեգրումն անշրջելի է և հիմա մենք ապրելու ենք այդ շրջանակում:

Ըստ նրա՝ Ուկրաինան մի օր հաստատապես ոտքի կկանգնի ու արժանի տեղ կզբաղեցնի բարգավաճ ու հզոր պետությունների կողքին. «Դժվա՞ր է հասկանալ, որ Ուկրաինային բաժին ընկած փորձությունների 1%-ի պարագայում մեր երկիրը կվերանար աշխարհի քարտեզից: Տարօրինակն այն է, որ նույնիսկ Արևմուտքն ըմբռնումով է մոտենում ՀՀ ընտրությանը, մինչդեռ մեր երկրում որոշ մարդիկ չեն հասկանում ու փորձում են հակառուսական տրամադրություններ բորբոքել: Այն հայտարարությունից արդեն 13 ամիս է անցել, թող դուրս գային փողոց»:

Հարցադրում անելով, թե ո՞րն է ավելի լավ՝ ազգովին սուգ հայտարարել, ողբալ, վերջանականպես վհատեցնել ժողովրդին, թե՞ ընդհակառակը՝ թևերը քշտել ու, օգտվելով ընձեռված հնարավորություններից, իսկ ամեն մի միություն հնարավորություններ է ընձեռում, շենացնենք երկիրը:

Նրա խոսքով՝ ՀՀ խնդիրը ԵՏՄ մեջ այնպիսի անբասիր իշխանություններով ներկայանալն է, որ օգուտները առավելագույնի հասցվեն, վնասները՝ նվազագույնի.

«Սերժ Սարգսյանի իշխանությունը ի վիճակի չէ դա անելու և դա մի հիմք է այդ իշխանությունից ազատվելու համար: Նոր իշխանության ձևավորման պարագայում ՀՀ-ն կարելի է ԵՏՄ մեջ անգամ դարձնել ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, շուկայական տնտեսության, իրավական պետություն: Չափազանցված են և իրականությանը չեն համապատասխանում նաև ԵՏՄ-ին անդամագրվելու հետևանքով ՀՀ-ի ինքնիշխանության կորստի մասին խոսակցությունները:

Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, քան ինքնուրույն գործողություններ իրականացնելու իշխանություն: Ինքնիշխանությունը կորցնում են բոլորը՝ որևէ միության անդամակցելիս: Իսկ ՀՀ-ն ԵՏՄ-ում այնքան ինքնիշխան է լինելու, որքան ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը: Եթե անգամ ՌԴ-ն թելադրող է լինելու, բայց ՄԱԿ-ում, ԵՄ-ում էլ թելադրողներ կան»:

Տեսանյութեր

Լրահոս