Մեկնարկեց եռյակի հանրահավաքը. Ազատության հրապարակը մարդաշատ է (ուղիղ միացում)

Ազատության հրապարակում մեկնարկեց ոչ իշխանական եռյակի հերթական հանրահավաքը: Տարբեր պաստառների ու ծածանվող դրոշների շարքում աչքի է զարնում մեծ կարմիր պաստառը, որի վրա գրված է «Հաղթանակ»: Հրապարակն արդեն բազմամարդ է և նույնիսկ ավելի շատ մարդ կա, քան հոկտեմբերի 10-ի հանրահավաքում:  «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակում դիմավորեց միասին ժամանած ԲՀԿ և ՀԱԿ նախագահներ Գագիկ Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, որոնք միասին ժամանեցին:

Հիշեցնենք, որ այսօր հանրահավաքից առաջ տեղի է ունեցել եռյակի նիստ:  Մեր տեղեկություններով՝ եռյակի նիստում որոշում է կայացվել, որ հանրահավաքից հետո տեղի է ունենալու երթ, որով էլ այսօրվա հանրահավաքը ավարտվելու է. շուրջօրյա հանրահավաք չի լինելու: Ըստ մեր աղբյուրի՝ երեկ տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության նիստում ԲՀԿ անդամ որոշ պատգամավորներ պահանջել են արմատական գործողություններ սկսել, սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ որոշումները կայացվում են եռյակի լիդերների մակարդակում:

Ուղիղ միացումը՝ Սիվիլնեթի

Տեսանյութեր

Լրահոս