Բաժիններ՝

Առեղծվածային դեպք՝ Ջրվեժ-Վարդաշեն ճանապարհին. Այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մոխրացած դի

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջից Գաջի գործարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:19-ին, մարվել՝ 13.23-ին:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Միցուբիշի Իո» մակնիշի 19 ՍՍ 084 պետհամարանիշի ավտոմեքենայում:

Նախնական տվյալներով ավտոմեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս