Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստվում է ռմբակոծել Սիրիայի նավթամուղերը

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պլանավորում է ռմբակոծել Սիրիայի նավթամուղերը, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման վերահսկողության տակ: Այս մասին Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջուլիետա Վալ Նոյեսը:

Նա ընդգծել է, որ այդ քայլը հնարավորություն կտա սահմանափակել նավթի վաճառքից զինյալների եկամուտները. «Զինյալները նավթի վաճառքից ենթադրաբար օրական վաստակում են երկու միլիոն դոլար:

Դա ԱՄՆ-ի հիմնական մտահոգություններից է, և ավիահարվածները հանդիսանում են նպատակահարմար որոշում: Մենք պետք է նվազեցնենք նրանց հնարավորությունները և վերջին հաշվով ոչնչացնենք դրանք (եկամտի աղբյուրները)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս