Բաժիններ՝

Անցած 1 օրվա ընթացքում 8 ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը:

Բացահայտվել է նաև խարդախության 9, գողության՝ 3, խուլիգանության՝ 2, ապօրինի ծառահատման, կաշառակերության, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ Ոստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս