Բաժիններ՝

Իրաքի պաշտպանության նոր նախարարը մտադիր է բարփոխումներ իրականացնել բանակում

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի պաշտպանության նոր նախարար Հալեդ ալ-Օբեյդին Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է բարեփոխել իր երկրի բանակը և հաստատել է «Իսլամական պետության» դեմ պայքարելու մտադրությունը:

Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին. «Նախարարը հստակ հասկացնել տվեց, որ մտադիր է շարունակել «Իսլամական պետության» դեմ պայքարը, ինչպես նաև մտահոգվել այն մասին, որ Իրաքի անվտանգության ուժերը նախապատրաստված լինեն դրա համար և ապահովված լինեն ամեն անհրաժեշտ բանով:

Օբեյդին ցանկություն է հայտնել, որ Իրաքի բանակը պաշտպանի երկրի բոլոր բնակիչների շահերը՝ անկախ նրանց ազգությունից ու հավատից: Օբեյդին Հեյգելի հետ զրույցում օգտագործել է հենց «բարեփոխում» բառը: Նա հույս է հայտնել, որ Հեյգելն առաջիկայում կժամանի Իրաք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս