Բաժիններ՝

Շվեդիան դադարեցրել է Ստոկհոլմի մոտ ենթադրյալ օտար սուզանավի փնտրտուքը

The Local պորտալի փոխանցմամբ՝ Շվեդիայի ռազմածովային ուժերը դեռևս անհայտ պատճառներով  դադարեցրել են Ստոկհոլմի մոտ՝ երկրի տարածքային ջրերում, ենթադրյալ օտար սուզանավի որոնման աշխատանքները:

Շվեդիայի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ նշված է, որ այսօր ժամը 08.00-ից ավարտվել է ծովային հետախուզական գործողության հիմնական մասը, որը նախորդ ուրբաթից անցկացվում էր Ստոկհոլմյան արշիպելագում: Որոնողական աշխատանքների դադարեցման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Շվեդիայի տարածքային ջրերում է հայտնվել վթարային վիճակում գտնվող ռուսական սուզանավ, որից ստացվել են վթարվելու մասին ազդանշաններ:

Շվեդ զինվորականները հայտարարել էին, որ ենթադրյալ օտար սուզանավը հայտնաբերելու դեպքում նրան ուժով հարկադրելու են բարձրանալ ջրի երես և անհրաժեշտության դեպքում կրակ կբացեն նրա վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս