«Ժառանգությունը» չի անտեսվում. Ռուբիկ Հակոբյան

Եռակողմ հանդիպումներից առաջ երկկողմանի հանդիպումներ՝ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան, Ծառուկյան-Հովհաննիսյան, Հովհաննիսյան-Տեր-Պետրոսյան, միշտ էլ եղել է, և «Ժառանգությունը» չի անտեսվում: Այս մասին այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության Ռուբիկ Հակոբյանը:

«Ես չեմ կարծում, որ անտեսվում է «Ժառանգությունը»: Հավատացեք ինձ, որ մասնակցել եմ քառյակի ձևավորմանը, որ հետո շարունակվել է եռյակի ձևաչափով, և որևէ ժամանակ ոչ ոք չի կարող ասել, որ «Ժառանգությունը» անտեսվել է»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս