Բաժիններ՝

Փլուզման նոր դեպք Գյումրու Մուշ 2 թաղամասում (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Փլուզման նոր դեպք Գյումրու Մուշ 2 թաղամասում: Հոկտեմբերի 23-ի լուսաբացին՝ ժամը 7-ի սահմաններում, 21-րդ շենքի 2 բնակարան ջրասույզ է եղել: 3-րդ հարկում ապրող Թումասյանները և 2-րդ հարկի բնակիչ Ստեփանյաններն են կանգնել խնդրի առաջ: Խողովակները պայթել և ջուրը լցվել է բնակարաններ:

Ներկա պահին երկուսի լոգասենյակներն էլ հիմնովին քանդվել են՝ առկա շինարարական թերությունները վերացնելու համար: Ըստ շինարարի, “Գլենդել Հիլզ” շինկազմակերպությունն այս շենքերը կառուցելիս օգտագործել է անորակ, մաշված և շարքից դուրս եկած շինանյութ: Խողովակների հիմնական մասը հին են և նախկինում եղել են օգտագործված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս