Երեխաներն անզգուշաբար ընդունել են տանը պահվող դեղերը. նրանց վիճակը կայուն է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 23.20-ին, թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն էր հոսպիտալացվել Անդրանիկի փողոցի թիվ 90 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ՝ Ա. Զ.-ը (ծնվ. 2012թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության:

Իսկ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 01.35-ին, թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն էր հոսպիտալացվել Զավարյան 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի Վ. Գ.-ը (ծնվ. 2011թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության:

168.am-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թունաբանական բաժանմունքից տեղեկացրին, որ երկու հիվանդներն էլ դեղորայքային թունավորմամբ են հոսպիտալացվել. երեխաներն անզգուշաբար ընդունել են տանը պահվող դեղերը: Նրանց երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն, իսկ Ա. Զ.-ն արդեն դուրս է գրվել:

Տեսանյութեր

Լրահոս