Բաժիններ՝

Շրջանառության հարկի 3.5% տոկոսադրույք չկա, գործում է 1% տոկոսադրույքը. ֆինանսների փոխնախարար

Հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկի 3.5% տոկոսադրույք չկա, գործում է 1% տոկոսադրույքը: Այսօր ԱԺ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները ներկայացնելիս:

Նա նշեց, որ հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված` «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն, օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:

Ըստ  Միրումյանի՝ խնդիրն այն է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս