Բաժիններ՝

Եվրախորհրդարանն Ուկրաինայի համար առևտրային արտոնությունները երկարաձգել է մինչև 2016 թվականը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանն աջակցել է Ուկրաինայի համար ԵՄ-ի միակողմանի առևտրային արտոնությունների ժամկետը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելուն: Դրա օգտին քվեարկել է 497 պատգամավոր, դեմ՝ 78-ը, 56 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:

Փաստաթղթում նշված է, որ Ուկրաինայի համար առևտրային արտոնությունները գործում են միայն այդ երկրում ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ու օրենքի գերակայության սկզբունքների պահպանման դեպքում:

Եվրախորհրդարանի ընդունած որոշումն այժմ պետք է հավանության արժանանա ԵՄ-ի Խորհրդի կողմից՝ ուժի մեջ մտնելու համար: Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ու Եվրախորհրդարանը միաժամանակ վավերացրեցին ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում նաև ազատ առևտրի գոտու ստեղծումը:

Այն ժամանակ կողմերը պայմանավորվեցին ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու գործարկումը հետաձգել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Կողմերի միջև ազատ առևտրի գոտին կսկսի գործել 2016 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս