«Չեմ կարծում, որ ընդդիմությունը կանցնի սահմանը». ՀՀԿ-ական պատգամավորը՝ եռյակի հանրահավաքի մասին

«Դե, կլինի՝ մենք էլ կտեսնենք, կգա հոկտեմբերի 24-ը, հետո կլինի հոկտեմբերի 25 ու այդպես շարունակ»,- խոսելով վաղը՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Հարցին՝ այսինքն՝ երկրի ներքաղաքական իրավիճակի հետ կապված փոփոխությունների չե՞ք սպասում,Ա.Դավթյանն այսպես պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, համոզված եմ, որ մեր ներքաղաքական իրավիճակն ինչպես կայուն եղել է, այնպես էլ կշարունակվի, դրա համար հավասարապես պատասխանատու են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը: Չեմ կարծում, որ ընդդիմությունը կանցնի սահմանը, իսկ սահմանը՝ օրենքով գծված սահմանն է, որ որոշակի արտահայտություններ, որոնք մենք պարբերաբար լսում ենք՝ տաք աշուն, թեժ աշուն, այս ամեն ինը ուղղակի լինելու է գործող օրենքների շրջանակներում: Եվ հավաքը, կամ հանրահավաքը ապահովող ոստիկանությունը, կարծում եմ, որ իրենց բարձրության վրա կլինեն, ինչպես եղել է նախկինում:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում՝ չեք անցնի սահմանը, Ա. Դավթյանը պատասխանեց. «Հասկացեք այնպես, ինչպես՝ ասացի: Այսինքն՝ այն, ինչն օրենքով նախանշված է, այդ օրենքի շրջանակներում պետք է լինի միանշանակ»:

 

Տեսանյութեր

Լրահոս