Իրանն ու Ռուսաստանը ստեղծել են օպերատիվ շտաբ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Ռուսաստանը ստեղծել են համատեղ օպերատիվ շտաբ՝ պայքարելու համար «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա իրանական աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ռուսաստանի ու Իրանի ռազմական փորձագետներն աջակցում են իրաքցի հրամանատարներին՝ կապված «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ: Աղբյուրն ընդգծել է, որ Իրանից ու Ռուսաստանից ժամանած ավելի քան 60 ռազմական փորձագետ օպերատիվ շտաբ են ստեղծել Բաղդադում՝ «Ալ-Ռաշիդ» հյուրանոցում:

Տեսանյութեր

Լրահոս