ԵՄ-ին անդամակցելն առաջնահերթ է Թուրքիայի համար. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելն առաջնահերթ է Թուրքիայի համար: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան հետագայում նույնպես զարգացնելու է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան բարեփոխումներ է անցկացնում՝ ԵՄ-ին անդամակցելու համար: Անդրադառնալով նրան, որ ամերիկյան ավիացիան Սիրիայում զենք ու զինամթերք է նետել Քոբանին պաշտպանող քրդերին, որի մի մասն ընկել է «Իսլամական պետության» ձեռքը՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է եղել այդ ամենին, սակայն չնայած դրան՝ ԱՄՆ-ը որոշել է գնալ այդ քայլին:

Տեսանյութեր

Լրահոս