«Հյուսիս-հարավ» նախագիծը պահպանում է իր այժմեականությունը. Յակունին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում Ղազախստանի ու Թուրքմենստանի միջով Կասպիցի արևելյան ափին երկաթուղի ստեղծելու նախագիծը պահպանում է իր այժմեականությունը՝ հաշվի առնելով Իրանի ու Ադրբեջանի պլանները:

Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայատարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը: Նրա խոսքերով՝ այդ նախագիծն ընդգրկում է երեք երկիր (Ռուսաստան, Ադրբեջան ու Իրան), և որ արդեն իսկ պատրաստվել է դրա իրագործման «ճանապարհային քարտեզը»:

Նախագծի իրագործումը մեկնարկելու է Ռուսաստանի ու Իրանի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրումից հետո: «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի նպատակը Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի երկաթուղիների ինտեգրումն է:

Տեսանյութեր

Լրահոս