Ինչու է Ալվինա Գյուլումյանը հրաժարվել ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնից (տեսանյութ)

«Որևէ գործ ՄԻԵԴ-ում խոչընդոտի հանդիպել չի կարող: Ուղղակի պետք է հաշվի առնել, որ ՄԻԵԴ պոտենցիալ դմողներ են 800 մլն եվրոպացիներ, որոնցից 100 հազարը որպես կանոն ունենում է գործ Դատարանում, իսկ դատավորների թիվը 47-ն է, աշխատակզմինը՝ մոտ 600: Այս պայմաններում գործերի քննության միջին ժամկետը 5 տարի է»,- այսօր 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ-ի արդեն նախկին դատավոր, ՀՀ ՍԴ անդամ նշանակված Ալվինա Գյուլումյանը՝ պատասխանելով հարցին, որ ի՞նչն է խնդիրը, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիները, որ ստիպված են լինում դիմել ՄԻԵԴ, բողոքում են, որ իրենց գործերն այնտեղ խոչընդոտների են հանդիպում:

Մեր դիտարկմանը, որ ՀՀ քաղաքացիները հիմնավոր կասկածներ ունեն, որ իրենց գործերն ըստ էության չեն քննվում, Ա.Գյուլումյանը պատասխանեց. «Ասել կարող են, բայց թող փաստեր բերեն: Ես որևէ փաստի հրապարակումներում չեմ հանդիպել: Ամեն մեկինն՝ իր խղճին»:

Գյուլումյանը հրաժարվեց գնահատական տալ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նոր դատավորի ընտրության մրցույթին՝ նշելով միայն, թե անցկացվել է բաց ընտրություն:

Թե ինչո՞ւ է Գյուլումյանը հրաժարվել ՄԻԵԴ դատավորի պաշտոնից և համաձայնել ստանձնել ՀՀ ՍԴ դատավորի պաշտոնը, եթե ՄԻԵԴ-ում նրա 2-րդ պաշտոնավարման ժամկետը դեռ չէր ավարտվել, Գյուլումյանը պարզաբանեց,  որ ինքնը ՄԻԵԴ-ում էր 11 տարի, բայց ՄԻԵԴ նոր կարգով դատավորը կարող է պաշտոնավարել 1 ժամկետ և 9 տարի, նաև միշտ ցանկացել է վերադառնալ ՍԴ. «Ես գտա, որ հարմար պահ է, որ վերադառնամ երկիր»:

Տեսանյութեր

Լրահոս