Բաժիններ՝

Պորոշենկոն ստորագրել է հակակոռուպցիոն մի շարք օրենքներ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է երկրում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք օրենքներ: Ուկրաինայի Գերագույն ռադան այդ բոլոր օրենքներն ընդունել է հոկտեմբերի 14-ին:

Խոսքը գնում է «Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին», «Կոռուպցիայի կանխման մասին», «2014-2017 թվականներին Ուկրաինայում հակակառուպցիոն քաղաքականության (հակակոռուպցիոն ռազմավարության) հիմքերի մասին» և «Վերջնական շահառու իրավաբանական անձանց ու հանրային գործիչների հստակեցման վերաբերյալ օրենսդիր մի շարք ակտերում փոփոխություններ անելու մասին» օրենքերի մասին:

Հակակոռուպցիոն բյուրոն ստեղծվում է որպես պետական հատուկ իրավապահ մարմին, որի առաջադրանքն է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից քրեական կոռուպցիոն իրավախախտումներին հակազդելը, որոնք սպառնալիք են հանդիսանում ազգային անվտանգության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս