Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում

ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հոկտեմբերի 20-ին ստորագրված հրամանների համաձայն՝ ԼՂՀ ոստիկանությունում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։

Ոստիկանության կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանը նշանակվել է քրեական հետախուզության վարչության պետի, փոխգնդապետ Ռոմա Բենիկի Հարությունյանը` Շահումյանի շրջանային բաժնի պետի, իսկ փոխգնդապետ Ալեն Մավրիկի Ղուլյանը` Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոններում:

Փոխգնդապետ Գրիգորի Վլադիմիրի Աբրահամյանը նշանակվել է ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի, մայոր Նելսոն Վազգենի Ավանեսյանը` Ասկերանի շրջանային բաժնի, մայոր Արման Ալեքսանդրի Սարգսյանը` Քաշաթաղի շրջանային բաժնի, իսկ մայոր Գեղամ Սեւակի Գրիգորյանը` Մարտունու շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալների պաշտոններում։

Կադրային փոխոխություններ են կատարվել նաեւ քրեակատարողական վարչությունում։ Ներքին ծառայության փոխգնդապետ Հովիկ Սուրենի Իշխանյանը նշանակվել է նույն վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի, իսկ ներքին ծառայության մայոր Արմեն Գեորգիի Դանիելյանը` քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոններում:

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը հանձնարարել է բոլորին առավելագույն ջանքեր ներդնել հասարակության անվտանգությունը լիարժեք ապահովելու եւ հանցագործությունները նախականխելու համար եւ պահանջել արդար եւ անկողմնակալ լինել բոլորի հանդեպ՝ շարունակելով քաղաքացու լիարժեք վստահությանն արժանանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Տեսանյութեր

Լրահոս