Բաժիններ՝

Նոյեմբերի կեսից ավիաչվերթներ կիրականացվեն Երևանի ու Սիմֆերոպոլի միջև

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնաթիռները Հայաստանից կսկսեն թռչել դեպի Ղրիմի Հանրապետություն: Այս մասին հայտարարել է Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը.

Նրա խոսքերով՝ «Գռոզնի Ավիա» ավիաընկերությունըտ պլանավորում է նոյեմբերի 16-ից չվերթներ սկսել «Սիմֆերոպոլ-Երևան» երթուղով. «Տոմսերի վաճառքը բաց է, առաջին տոմսերն արդեն իսկ վաճառված են: Ինքնաթիռները թռչելու են շաբաթական մեկ անգամ՝ կիրակի»:

Դա կլինի Սիմֆերոպոլի օդանավակայանից միջազգային երկրորդ ավիաերթուղին, որը բացվել է Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Ավելի վաղ չվերթներ են սկսվել Սիմֆերոպոլի ու Ստամբուլի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս