Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանի խորհրդարանը հավանության է արժանացրել Փեշմերգային Քոբանի ուղարկելը

Pukmedia.com-ի փոխանցմամբ՝ Իրաքյան Քրդստանի խորհրդարանը հավանության է արժանացրել Փեշմերգայի ջոկատներին սիրիական Քոբանի քաղաք ուղարկելը, որը ենթարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակմանը:

Խորհդարանի արտակարգ նիստը տեղի է ունեցել երեկ երեկոյան, դրա արդյունքներն Իրաքյան Քրդստանի նախագահին թույլ են տալիս Փեշմերգային ուղարկել Քոբանի: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Թուրքիան համաձայնվել է թույլատրել իր տարածքով Փեշմերգայի ջոկատների անցումը Քոբանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս