«Եթե երբևեռ համակարգը գործի, իշխանության այդ երկու բևեռներում կլինեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն»

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, որը ներկայացվել է նախագահ Սերժ Սարգսյանին, խոսվում է երկբևեռ քաղաքական համակարգի մասին: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով` երկբևեռ քաղաքական համակարգի դեպքում հնարավորություն չի լինում ունենալ ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր կուսակցություններ, ինչպես այսօր ունենք: Ըստ նրա` եթե մեր երկրում այս համակարգը գործի, իշխանության այդ երկու բևեռներում կլինեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն. «Բնականաբար, Սահմանադրություն գրողը Հանրապետականն է, և ենթադրվում է, որ իշխանություն կլինի ինքը, ու եթե նայում ենք քիչ թե շատ հզոր ուժի, ենթադրվում է, որ «Բարգավաճ Հայաստանին» ինքը կհրի դեպի ընդդիմություն»: Ա. Ենոքյանի խոսքով` այն երկրները, որտեղ գործում է երկկուսակցական համակարգը, լավ են աշխատում, իսկ այստեղ պետք է դեռ փորձարկվի. «Համենայն դեպս, կարծում եմ` սա նշանակալից չափով կնպաստի նրան, որ կեղծ ընդդիմություն, կամ պրոիշխանական ընդդիմություններ, կամ ոչ իշխանական ուժեր չեն լինի Հայաստանում»:

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս