Բաժիններ՝

Գավառում անչափահաս է դանակահարվել. pastinfo.am

Հոկտեմբեր 18-ին` ժամը 02:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Խաչիկ Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով, հաղորդում է pastinfo.am-ը:

Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ ժամը 11:20-ին Կորյուն Կ.-ն հաղորդում է տվել, որ որդին` Խաչիկ Կ.-ն, զանգահարել է իրեն և հայտնել, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծառից վայր է ընկել և ստացել վնասվածք ու խնդրել է որդուն տալ դատաբժշկի ուղեգիր` հանգամանքները պարզելու համար: Խաչիկ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խաչիկ Կ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու հետևանքով, այլ՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Օգոստոսի 23-ի փողոցի հարևանությամբ գտնվող այգում՝ վիճաբանության ժամանակ 1998 թ. ծնված Ն.Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս