Բաժիններ՝

Ավշար գյուղի մոտակա գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.15-ին տեղեկատվություն է ստացվել , որ Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Ավշար գյուղի մոտակա «Գազ Բաս» գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՈւԱԶ» մակնիշի 27ՏԼ703 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: Լիցքավորող Ա. Ա.-ը (ծնվ. 1986թ.) տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Դեպքի վերաբերյալ ՀՀ ԿԱ ոստիկանությունից, այլ ծառայություններից և քաղաքացիներից ՀՀ ԱԻՆ ահազանգ չի ստացվել:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս