Բաժիններ՝

Կանադայի խորհրդարանում կրակ բացած անձը սպանվել է

Կանադայի խորհրդարանում այսօր կրակ բացած անձը ոստիկանների կողմից սպանվել է, հայտնել է կանադացի խորհրդարանական Բոբ Ցիմերը:

Ըստ ականատեսների՝ անհայտ անձը զինված է եղել հրացանով եւ առնվազն 10 – 20 անգամ կրակել է: Նա սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: CBC News-ի փոխանցմամբ՝ տղամարդը սպանվել է խորհրդարանի շենքի ներսում:
Օտտավայի ոստիկանների տվյալներով՝ հոկտեմբերի 22 –ին կրակ է բացվել իրարից մեկ կմ հեռավորության վրա գտնվող երեք տարբեր վայրերում՝ խորհրդարանում, Ազային զինվորական հուշարձանի եւ Rideau Centre առեւտրի կենտրոնի մոտակայքում:

Առնվազն մեկ հոգի՝ հուշարձանի մոտ պատվո պահակախմբի զինվորներից մեկը, վիրավորվել է: Զինվորին վիրավորելուց հետո զինված անձը նստել է մեքենա եւ գնացել խորհրդարանի շենք: Ավելի ուշ վարչապետ Ստեֆան Հարփերի խոսնակը հայտնել է, որ վարչապետն անվտանգ հեռացել է խորհրդարանի շենքից:
Associated Press-ը փոխանցում է, որ դեռ հայտնի չէ՝ եղել է մեկ զինված անձ, թե մի քանիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս